Հայաստանի բանկերը կառավարության արդյունավետ գործունեությանը չեն հավատում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունիսի ընթացքում Հայաստանի ֆինանսների նախարարությունը պատրաստվում է թողարկել ընդհանուր 20 միլիարդ 500 մլն դրամի երկարաժամկետ պարտատոմս: 12 միլիարդ դրամի պարտատոմսերն արդեն իսկ թողարկվել եւ իրացվել են նախօրեին: Դրանց հայտարարված եկամտաբերությունը եղել է  տարեկան 13 տոկոս: Սակայն պարտատոմսերի այդ խմբաքանակի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 16.4361 տոկոս/տարեկան, իսկ տեղաբաշխման հասույթը կազմել է 9 միլիարդ 760 մլն դրամ:

Այլ կերպ ասած՝ 20 տարի ժամկետով 12 միլիարդ դրամի պարտատոմսերը ՀՀ կառավարությունը կարողացել է իր արժեքից մոտ երկու միլիարդով պակաս վաճառել, բայց նախատեսվածից անհամեմատ բարձր տոկոսով: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի բանկերը, որոնք հանդիսանում են պետական պարտատոմսերի առաջնային գնորդը, ՀՀ կառավարության արդյունավետ գործունեությանը, մեղմ ասած, չեն հավատում: Ի դեպ, ընթացիկ ամսում ՀՀ կառավարությունը պատրաստվում է ետ գնել նախկինում թողարկված 4 միլիարդ դրամի պարտատոմսեր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս