
Փարիզից Ցյուրիխ թռչող ֆրանսիական քաղաքացիական օդանավից 44 կիլոգրամ ոսկյա սալիկներ են գողացել՝ 1,6 մլն եվրո արժողությամբ: Ոսկին տեղափոխվել է Air France ընկերությանը պատկանող օդանավի ուղեբեռային հատվածում:: Ընդհանուր ուղեբեռային հատվածում եղել է 300 կիլոգրամ ոսկյա սալիկներ: Կորուստը հայտնաբերվել է բեռնաթափման ժամանակ: Գողության մեջ կասկածում է Շառլ դե Գոլի անվան օդանավակայանի աշխատակիցներին, որտեղ տեղի է ունեցել ոսկու բեռնումը: