Կառավարությունն այնքան է տարվել վարկ վերցնելով, որ պետական պարտքը դուրս է եկել վերահսկողությունից . «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Համաշխարհային շուկայում պղնձի գնի նվազումը արդեն կարելի է համարել կայուն միտում։ Երեկ երեկոյան Լոնդոնի ֆոնդային բորսայում մեկ տոննա պղնձի գինը կազմում էր 4 հազար 470 դոլար։ Մայիսի սկզբին պղինձն արժեր 5000 դոլար։

Պղնձի գինը մոտենում է իր 7-ամյա նվազագույն ցուցանիշին։ ՀՀ կառավարության տեսակետից մեր տնտեսական ցացանիշների էական բարելավումը կարող է լինել պղնձի գների բարձրացման և մասնավոր տրանսֆերտների աճի շնորհիվ։ Սակայն այդ հույսերը ոչ մի կերպ չեն արդարանում՝ պղինձը գնալով էժանանում է, իսկ մասնավոր տրանսֆերտները շարունակում են նվազել։ Այս պայմաններում տնտեսության կենսունակությունը կառավարությունը որոշել է ապահովել անընդհատ նոր վարկեր վերցնելու միջոցով։ Կառավարությանը այնքան է տարվել դրանով, որ մեր պետական պարտքը արդեն դուրս է եկել վերահսկողությունից և դա երևում է անգամ պաշտոնական փաստաթղթերից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս