Թուրքիայի արդարադատության նախարարությունը խորհրդարանի պատգամավորների դեմ 117 քրեական գործ է հարուցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արդարադատության նախարարությունը խորհրդարանի պատգամավորների դեմ 117 քրեական գործ է ներկայացրել դատարան: Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Բեքիր Բոզդագը, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով Hurriyet Daily News-ին:

Պարբերականի տեղեկություններով՝ այժմ հետաքննություն է ընթանում 152 խորհրդարանակի դեմ, ովքեր 799 գործի ֆիգուրանտ են համարվում:

Պատգամավորների դեմ քրեական հետապնդումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագիծ է ստորագրել:

Համարվում է, որ Էրդողանի գլխավոր նպատակը խորհրդարանից քրդամետ կուսակցությունների պատգամավորներին հեռացնելն է:




Լրահոս