ԱԱԾ-ն օտարերկրյա պատվիրակությունների վրա 20 հազար դոլար է ծախսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԱԾ-ն ՀՀ պետական բյուջեից բավական լուրջ գումարներ է ծախսել օտարերկրյա պատվիրակությունների ընդունելության համար: “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն միայն օգոստոսին արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար ծախսել է ավելի քան 8 մլն 240 հազար դրամ կամ մոտ 20 հազար դոլար: Ընդ որում, ԱԱԾ-ն իր արտասահմանյան հյուրերին մի քանի օր ,պատիվ է տվելե Սեւանում, նրանք մնացել են ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին պատկանող “Աղթամար” հյուրանոցում, ինչի համար բյուջեից ծախսվել է 1,6 մլն դրամ, իսկ Սեւանի “Նորալուսին” ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցն արժեցել է 5,4 մլն դրամ: ԱԱԾ օտարերկրյա հյուրերը ճաշել են Երեւանի “Բելլաջիո” ռեստորանում, եւ այսպես շարունակ: Ըստ երեւույթին, ԱԱԾ հյուրերը բավական շատ են եղել: Սակայն ԱԱԾ պաշտոնական կայքում որեւէ տեղեկություն չկա այդ միջոցառման մասին: Ու քանի որ նրանք “գաղտնապահ” կառույց են, որեւէ տեղեկատվություն ճշտել չհաջողվեց:
“Ժողովուրդ” օրաթերթի 620 համար




Լրահոս