«Եվրո-2016»-ի բացումը. ֆրանսիացիների դրամատիկ հաղթանակն ու Դիմիտրի Պայեի արցունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի 2016թ. առաջնության բացման խաղում Ֆրանսիայի ընտրանին երեկ առաջին խաղում ընդունեց Ռումինիայի հավաքականին:

Առաջին խաղակեսի ընթացքում կողմերին չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը: Հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի սկզբնամասում: Ֆրանսիայի ընտրանու կիսապաշտպան Դիմիտրի Պայեի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն:

Րոպեներ անց գլխավոր մրցավարը 11 մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց ռումինացի հարձակվող Բոգդան Ստանկուն: Խաղի հիմնական ժամանակի ավարտից առաջ կրկին աչքի ընկավ Դիմիտրի Պայեն, այս անգամ դառնալով գոլի հեղինակ՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

Ֆրանսիա – Ռումինիա՝ 2:1

Գոլերը՝ Ժիրու (57), Պայե (89) – Ստանկու (65, 11 մետրանոց)




Լրահոս