Մոսկվայում հարձակում են գործել Ուկրաինայի դեսպանատան վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում անհայտ անձինք հարձակում են գործել Ուկրաինայի դեսպանատան վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին:

Աղբյուրի խոսքով՝ մոտ 100 հոգուց բաղկացած մի խումբ մոտեցել է դեսպանատան շենքին և ձվեր նետել շենքի վրա: «Դրանից հետո վերջիններս դեպքի վայրից թաքնվել են»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նա նաև հավելել է, որ ո՛չ ՕՄՕՆ-ի, ո՛չ «Ռոսգվարդիա»-ի (Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայություն) ստորաբաժանումները դեպքի վայր չեն մեկնել: «Ամեն ինչ արագ է տեղի ունեցել, մի քանի րոպեի ընթացքում: Շենքի պահակախումբը հանգստություն է պահպանել: Դեպքի հետ կապված՝ ոստիկանություն դիմումներ չեն ստացվել»,-նշել է աղբյուրը:

Ինչպես նաև հաղորդվում է, որ ակցիայի ընթացքում ուժ չի գործադրվել, բերման ենթարկվածներ չկան:




Լրահոս