Ջոն Քերին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորական ուղերձ է հղել ռուս ժողովրդին՝ հունիսի 12-ին Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այս մասին, ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, ասվում է Պետդեպարտամենտի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

«Նախագահ Բարաք Օբամայի և ամերիկացի ժողովրդի անունից շնորհավորում եմ ռուս ժողովրդին տոնի, հունիսի 12-ի ազգային օրվա կապակցությամբ»,-ասվում է ուղերձում:

Քերին հիշեցրել է, որ 1990թ. խորհրդարանը հայտարարել է որպես անկախ հանրապետություն Ռուսաստանի սուվերենությունը: Նրա խոսքով՝ այդ բեկումնային պահը հիշեցում է, որ ինքնուրույնությունը արժանապատվության և քաղաքացիների հիմնարար իրավունքների հարգման լավագույն միջոցն է:

«Այդ հատուկ օրը ռուս ժողովրդին հասցեավորում եմ իմ լավագույն բարեմաղթանքները և հույս հայտնում, որ բարգավաճում, խաղաղություն և ազատություն կլինի մեր երկրներում»,-նշել է Քերին:




Լրահոս