Armenian text to speach

ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.53մլն.դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել 3.77մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 06-10.06.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 0.85մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել 3.77մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 182.28հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 229.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգի խախտմամբ տեղադրման համար

Շիրակի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 16.56հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արարատի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 18.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 45.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ հաշվարկվել է 213.75հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար
Վայոց ձորի տարածքային բաժինը Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետ համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերել է բեզոարյան այծի ապօրինի որսի մեկ դեպք, ինչի համար իրավախախտի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ 3.0մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնասի հատկանիշներով:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 3.0հզ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 19.0կգ /57 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ և Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 20.0կգ /29 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի <<Նարեկ>> ծերանոց:
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 39կգ /86 հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.53մլն.դրամ:




Լրահոս