Մահափորձ համերգի ժամանակ. 22-ամյա ամերիկացի երգչուհին ստացած վնասվածքներից մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի երգչուհի, «Ձայնը» նախագծի մասնակից Քրիստինա Գրիմմին մահացել է Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում անհայտ անձի կողմից հարձակման ժամանակ ստացած վնասվածքներից:

«Խորը ցավակցությամբ հայտնում ենք, որ երգչուհի Քրիստինա Գրիմմին մահացել է ստացած վնասվածքներից»,-Թվիթերի էջում գրել է Օռլանդո քաղաքի ոստիկանությունը:

Հրաձգությունը տեղի է ունեցել Plaza Live համերգասրահում, որտեղ Գրիմմին ելույթ էր ունենում «Before You Exit» խմբի հետ: Հարձակումն իրականացվել է, երբ երգչուհին ինքնագիր էր տալիս: Հարձակում գործած անձն ինքնասպան է եղել:

Հարձակման պատճառներն անհայտ են:




Լրահոս