ԱՄՆ-ն սխալմամբ ավիահարված է հասցրել Սիրիայում իր դաշնակիցների ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները սխալմամբ ռմբակոծել են «Մութասիմ» ջոկատի սիրիացի ապստամբների ճամբարը, ում ամերիկացի զինծառայողները վերապատրաստում են «Իսլամական պետության» դեմ պայքարի համար, փոխանցում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ընդդիմության ներկայացուցչին:

Ավիահարվածի արդյունքում 10 մարդ է զոհվել:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել դեռևս մայիսին, սակայն Պենտագոնը նախընտրել է չտարածել իր սխալի մասին տեղեկությունը:

Պատասխանելով լրագրողների հարցին՝ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը խոստովանել է, որ իրականում նման դեպք տեղի է ունեցել:




Լրահոս