ՀՀ Անկախությանը նվիրված միջոցառում Սան Պաուլոյում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 21-ին Սան Պաուլոյի “Սոֆիզա” բանկի մեծ սրահում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն, որին մասնակցում էին Բրազիլիայի դաշնային և նահանգային խորհրդարանների անդամներ, քաղաքապետարանի, դիվանագիտական մարմնի, հայկական համայնքի ներկայացուցիչներ, Պատվո գլխավոր հյուպատոս Տիրուհի Բուրմայանը, Միջազգային ցուցահանդեսների բյուրոյի պատվիրակ, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը, լրագրողներ:
Նահանգային կառավարության զինվորական նվագախումբը կատարեց Հայաստանի և Բրազիլիայի պետական օրհներգերը և սրահ բերվեցին երկու երկրների պետական դրոշները: Ելույթներով հանդես եկան հյուպատոս Տիրուհի Բուրմայանը, քաղաքային կառավարության անդամ Ֆրանսիսկո Բոսկոլոն և Վահագն Աթաբեկյանը, որոնք ընդգծեցին Անկախության դերը` որպես ազգային վերածննդի կարևորագույն գործոն, նշեցին Հայաստանի ձեռքբերումները անցած 22 տարիների ընթացքում:
Գեղարվեստական բաժնում հայկական պարարվեստը ներկայացրեց Տիրուհի Բուրմայանի հովանավորությամբ վերջերս ստեղծված բրազիլական “Էրեբունի” պարային խումբը, ցուցադրվեց Սան Պաուլոյի նահանգապետ Ժերալդո Ալկմինի կողմից միջոցառմանը հատուկ տրամադրված լուսանկարչական ցուցահանդեսը, ինչպես նաև` Հայաստանի մասին պատմող տեսահոլովակներ:




Լրահոս