
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են “Սադախլո” մաքսային անցակետի պետ Կախաբեր Մուսերիձեին, որը մեղադրվում է ծառայողական դիրքի չարաշահման համար։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 21-ին նա առանց համապատասխան մաքսային ու անասնաբուժական փաստաթղթերի Վրաստանի տարածք է թողել մի գործարարի պատկանող մեքենա, որը բարձված է եղել տարբեր տեսակի դեկորատիվ թռչուններով, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 6 հազար դոլար։