Թայլանդում տեղի ունեցած ողբերգական ՃՏՊ-ի արդյունքում տարրական դպրոցի 11 աշխատակից է զոհվել, փոխանցում է BBC-ն:
Տեղական իշխանությունները հայտնել են, որ ավտոբուսի անվադողը ծակվել է, որից հետո այն կողաշրջվել է և այրվել:
Դեպքը տեղի է ունեցել ուշ երեկոյան Չոնբուրի նահանգի մայրուղում: Ուսուցիչները սեմինարից վերադառնում էին Բանգկոկ:
France Presse-ի տեղեկություններով՝ ավտոբուսի ղեկին դպրոցի տնօրենն է եղել: Նա ողջ է մնացել, սակայն վնասվածքներ է ստացել: Ուղևորներից ևս 4-ը վիրավոր են:
Թայլանդն աշխարհում ճանապարհներին մահացության թվով երկրորդ երկիրն է, ՃՏՊ-ներից տարեկանում մոտ 24 հազար մարդ է զոհվում: