Եվրախորհրդարանի նախագահը քննադատել է Բունդեսթագի պատգամավորներին ուղղված Էրդողանի հայտարարությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը քննադատել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բունդեսթագի պատգամավորներին ուղղված հայտարարությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերմանական ԶԼՄ-ներին:

Շուլցի դիրքորոշումը ձևակերպվել է Էրդողանին ուղղված նամակում, որից հատվածներ են մեջբերել գերմանական ԶԼՄ-ները:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ծագում ունեցող գերմանացի խորհրդարանականները պետք է արյան անալիզ հանձնեն, քանի որ նրանց թուրք լինելը կասկած է առաջացնում:

«Նման հայտարարությունը տաբուի խախտում է, ես ամենաբարձր մակարդակով քննադատում եմ դա»,-Շուլցն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը:

ԵԽ նախագահը պահանջել է, որպեսզի Անկարան այլևս չհամեմատի գերմանացի պատգամավորների խորհրդարանական գործունեությունը ահաբեկչական կազմակերպությունների գործունեության հետ:




Լրահոս