Ի՞նչ է անհրաժեշտ երեխային երջանիկ լինելու համար: Օրինակ, նոր գրենական պիտույքներ: Նոր ուսումնական տարվա նախաշեմին՝ գունավոր գիչներ, մատիտներ տեսնելով՝ ցանկանում ես դպրոց վերադառնալ:
Հավանաբար, կհիշեք մատիտի հետքերը մաքրող ռետինները, որոնք բաժանվում էին կարմիր և կապույտ մասերի: Եվ շատերը նույնիսկ չենք կռահում, թե ինչի համար է նախատեսված ռետինի կապույտ հատվածը: Կար միֆ, որ դրանով կարելի է ջնջել գրիչի հետքերը: Սակայն հաճախ այդ պրոցեսի ժամանակ տետրը կեղտոտվում կամ ծակվում էր:
Պարզվում է, որ կապույտ մասը նախատեսված էր հաստ թղթի վրա պատկերված նկարները կամ գրառումները ջնջելու համար, քանի որ սովորական ռետինը չէր կարող «հաղթահարել» դա: Եվ ամեն ինչ պարզ է դառնում: