Ամերիկացի դերասան Մայքլ Ջեյմսը, ով հայտնի է «Վահան» սերիալից, 40 տարվա ազատազրկման է դատապարտվել կնոջ սպանության համար: Նման որոշում է ընդունել Լոս Անջելեսի դատարանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ 53-ամյա Ջեյմսը դեպրեսիայի մեջ է ընկել, երբ նրա կինը՝ Էյփրիլը, ապահարզան է պահանջել: Նա նաև կնոջը դավաճանության մեջ էր կասկածում:
Հարցաքննման ժամանակ նա ցույց է տվել, թե ինչպես է աներոջից գողացել հրացանը, որպեսզի ինքնասպանություն գործի, սակայն չի համարձակվել:
2014թ. ապրիլին կնոջ հետ վիճաբանության ժամանակ կրակել է նրա մեջքին և ոտքերին, որպեսզի վերջինս «ցավ զգա»: Արդյունքում կինը մահացել է, որից հետո դերասանը մեղայականով դիմել է ոստիկանություն:
Միայն 2016թ. մայիսի 31-ին դերասանին մեղավոր են ճանաչել:
Մայքլ Ջեյմսը հայտնի էր «Վահան», «Սաութլենդ», «Մենթալիստ», ինչպես նաև «Ֆորեսթ Գամփ» ֆիլմերից: