Ըմբշամարտի միասնական աշխարհը (UWW) հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը: Հունահռոմեական ոճի 98 կգ քաշային կարգում Հայաստանի առաջատար ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 2-րդն է` զիջելով ռուս Նիկիտա Մելնիկովին: Եռյակը եզրափակում է Իրանը ներկայացնող Ղազեմ Ռեզաին:
66 կգ քաշային կարգում Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը 8-րդն է: 71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը 5-րդն է, իսկ 75 կգ-ում Արսեն Ջուլֆալակյանը` 9-րդը: