ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցնում է, որ փոխնախարարների կրճատումը նախարարության աշխատանքների վրա չի ազդի:
«Մյուս փոխնախարարներն էլ են մասնագետ, այնպես չէ, որ նրանք պրոֆեսիոնալ չեն: Սերնդափոխություն պետք է լինի: Ամեն պետական պաշտոնյայի երբ նշանակում են, միառժամանակ հետո հնարավոր է, որ ազատեն աշխատանքից: Կյանքը շարունակվում է», «Արմենպրես»ի հաղորդմամբ` անդրադառնալով Գյուղատնտեսության երեք փոխնախարարների պաշտոնից ազատմանը` ասաց Սերգո Կարապետյանը: Հարցին` դրա համար է նախարարը նախապատվությունը տվել երիտասարդ կադրերին, Սերգո Կարապետյանն ասաց. «Այո, երիտասարդ կադրերին պետք է նախապատվություն տանք, երիտասարդները պետք է աճեն: Ընդհանրապես բոլոր ոլորտներում էլ սերնդափոխություն պետք է լինի»: