Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում շիիթական թաղամասում տեղի ունեցած պայթյունների արդյունքում 9 մարդ է զոհվել, փոխանցում է Sputnik-ը՝ հղում անելով քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրին:
Հայտնի է դարձել նաև, որ 16 մարդ վնասվածք է ստացել:
Պայթյունների պատասխանատվությունը դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել:
Հայտնի է դարձել, որ Դամասկոսի հարավում ականապատ մեքենա է պայթել, ևս մեկ պայթուցիկ սարք գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: