Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչն առաջիկայում բուժզննում կանցնի Թուրինի «Յուվենտուս»-ում, հայտնում է Իտալիայի չեմպիոնի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան:
«Բանակցություններ «Ռոմայի» ու «Յուվենտուսի» միջեւ չեն եղել: Տեխնիկական խորհրդակցություն անցկացրինք, որում որոշվել է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների փոխանցման ձեւը: Առաջիկայում Պյանիչը կանցնի բուժզննում»,- Մարոտայի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն: