
Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան վնասվածք է ստացել Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի Պանամայի ընտրանու դեմ հանդիպմանը:
ՊՍԺ-ի ֆուտբոլիստն աջ ոտքի մկանի վնասվածք է ստացել նշված խաղի առաջին խաղակեսի վերջնամասում: Նախնական տեղեկությունների համաձայն` Դի Մարիան շարքից դուրս է մնացել երեք շաբաթով: