ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՐԱՖՖՈՒՑ ՀԵՏՈ
Այսօր Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնելու է Շիրակի մարզ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա որոշել է լինել տարբեր մարզերում ու մարզպետերի հետ քննարկել իրենց կատարած աշխատանքներն ու հետագա ծրագրերը: Սարգսյանը Գյումրիում մասնակցելու է նորակառույց դպրոցի բացմանը: Նախատեսված է, որ հաջորդ այցը կլինի Սյունիք:

ՉԷԻՆ ՈՒԶՈՒՄ ՍՊԱՆԵԼ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով երեկ պաշտպանական ճառերով են հանդես եկել ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը եւ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը: «Առավոտ»-ի հաղորդմամբ` պաշտպանը նշել է, որ Ս. Հարությունյանն ու նրա ընկերը՝ Խաչիկ Պողոսյանը, ուղղակի դիտավորություն չեն ունեցել սպանել Պարույր Հայրիկյանին, ուղղակի դիտավորությունը վախեցնելն էր Սեդրակյանից իրենց կատարած աշխատանքների համար չտրված գումարը ստանալու համար:

ԱԺ-Ն Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ
ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը երեկ առաջարկել է ՀՀ կառավարությունում ստեղծել եվրասիական ինտեգրման հանձնաժողով: Նրա կարծիքով՝ առանց դրա ԱԺ-ն ի վիճակի չի լինի դիտարկել օրինագծերի ամբողջ փաթեթը, որոնք անհրաժեշտ են մեր երկրի օրենսդրությունը Մաքսային միության օրենսդրության հետ համաձայնեցնելու համար: Նա նաեւ նկատել է, որ ԱԺ-ում էլ կարելի է հավասարակշռությունը պահել` ստեղծելով եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով, քանի որ արդեն գոյություն ունի եվրոպական ինտեգրման հանձնաժողով:

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ

Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւա՛ն» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հրաժարվել են մասնակցել Տարոն Մարգարյանի թիվ 3722-Ա եւ 3723-Ա որոշումների կատարումն ապահովելու եւ Երեւանի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման ու կիրառման մեխանիզմների քննարկման նպատակով ստեղծվող հանձնաժողովի աշխատանքներին:

ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է
Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչը երեկ բողոքարկել է Սուրիկ Խաչատրյանի որդուն եւ թիկնապահին քրեական հետապնդումից ազատելու որոշումը: «Ազատության» տեղեկացմամբ` փաստաբան Հայկ Ալումյանը խնդրել է վերացնել Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումները:




Լրահոս