Նոր զարգացումներ եզդի ամուսինների նկատմամբ ավազակային հարձակման գործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերի 15-ին Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի առաջին տան վրա ավազակային հարձակում էր տեղի ունեցել: Դիմակավորված երեք անձ ներխուժել էին նշված հասցեի տուն, դաժան ծեծի ենթարկել ամուսիններ, ազգությամբ եզդի Շիրին Ալիյանին եւ Թառլան Սայդոյանին եւ գումար պահանջել: Ավազակային հարձակում իրականացնողները ոսկյա զարդերը եւ տանը պահվող գումարները վերցնելով՝ փախուստի էին դիմել:

Արդեն տեւական ժամանակ է, ինչ տուժածների հարազատները լրատվամիջոցների հետ զրույցներում պնդում են, որ տարեց ամուսինների տան վրա հարձակված եւ գողություն կատարած անձանցից մեկին ճանաչել են. նա Տահար Ավդալյանն է, որը Աջափնյակի դատախազ Վիկտոր Գրիգորյանի սանիկն է:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրահանգով ավազակային հարձակման այս գործը ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ վարչական շրջանի վարչությունից տեղափոխվել է հատկապես կարեւոր գործերի վարչություն:




Լրահոս