ԴԵՊԻ ԴԱՏԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«X-գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին՝ Ձվերի Խաչիկին պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայի աշխատակիցների՝ 50 հազար ԱՄՆ դոլարի հավկիթի գողության գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 4-ին թռչնաֆաբրիկայի տնօրեն Գ. Մակարյանը հաղորդում էր տվել Վաղարշապատի ոստիկանության բաժանմունք հավկիթի գողության մասին: Ձվերի Խաչիկի աշխատակիցները ֆաբրիկայից գողացել էին 890 արկղ հավկիթ, ու այդ գործով կալանավորված է հինգ մարդ, որից մեկը ստորագրությամբ ազատ է արձակվել: Այս զավեշտալի պատմության մասին մամուլը գրեց, որ Խաչիկը մարդկանց էժան աշխատավարձով է աշխատեցնում, հետո էլ «բռնել է տալիս»: Ի դեպ, ըստ «Հրապարակ»-ի՝ Խ. Խաչատրյանը ստիպված ֆաբրիկան վաճառում է Ռոբերտ Քոչարյանի որդուն: Երեկ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մինչ այս թռչնաֆաբրիկայում կառուցվող նոր թռչնանոցների շինաշխատանքները 20 օր է՝ դադարեցված են:




Լրահոս