Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խավիեր Մասկերանոն կարող է լքել իր ներկայիս ակումբը: Sport-ի տեղեկությունների համաձայն, Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն արդեն հոգնել է այն հանգամանքից, որ ակումբի ղեկավարները չեն կատարում իրեն տրված խոստումները: Եթե առաջիկա շաբաթների ընթացքում վերաբերմունքը կտրականապես չփոխվի, Մասկերանոն կհեռանա «Բարսելոնա»-ից:
Ֆուտբոլիստն այլ ակումբներից ստացված հետաքրքիր առաջարկներ ունի և կարծքում է, որ կատալոնական ակումբի ղեկավարությունն իրեն չի ցուցադրում այն հարգանքը, որին նա արժանի է: