
«Շատ լավ հանդիպում եղավ, բոլոր բիզնեսմենների հետ հանդիպեցին երկու նախագահները, ճանապարհների համար փող էին հավաքում»:
ՌԴ-ում երկար տարիներ գործող եւ ոչինչ չանող կառույցի` Ռուսաստանի հայերի միության նախագահի միակ ֆունկցիան, փաստորեն, Սերժ Սարգսյանին վատ իրավիճակներից միշտ հանելն է եւ նրա անունը փրկելու ապարդյուն փորձեր անելը: Իսկապես որ, Ս. Սարգսյանի դրությունը, մեղմ ասած, տխուր է. գնաց հասավ Մոսկվա, իսկ Պուտինը նույնիսկ չբարեհաճեց նրա հետ հանդիպել: Իսկ Ս. Սարգսյանին չափից դուրս շատ սիրող Ա. Աբրահամյանը փորձում է իր նախագահի անունը փրկել` կարեւորելով նրա հանդիպումներն ինչ-որ բիզնեսմենների հետ, սակայն, ըստ էության, նորից հիշեցնելով նրա` «մուրացկանությամբ» զբաղվելու մասին: