Ավելի քան երեք ամիս է, ինչ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության նախկին պետ Հովհաննես Հովսեփյանը ղեկավարում է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, սակայն դեռ չի հասցրել ամբողջացնել ՊԵԿ կառուցվածքը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ ՀՀ ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետի պաշտոնում նշանակվել է Հրանտ Գրիգորյանը, իսկ ֆինանսահաշվային վարչության պետի պաշտոնում նշանակվել է Սարգիս Իսրայելյանը: Իսկ ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչութայն պետի պաշտոնը դեռ շարունակում է թափուր մնալ:
Հովհաննես Հովսեփյանը շարունակում է փոփոխությունները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ