Ով է Էջմիածնում հայտնի բարերարի սպանության հեղինակը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հունիսի 5-ին հրազենային վնասվածքից մահացել էր Էջմիածնի բնակիչ 42-ամյա Համլետ Մայիսի Պատուրյանը: Պարզվել էր, որ Հ. Պատուրյանին սպանել էր անհայտ անձը՝ Էջմիածնի Շահումյան 75 հասցեում՝ նախկին պլաստմասայի գործարանի տարածքում:

Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր Էջմիածնի բնակիչ 26-ամյա Վարդան Էդուարդի Սախկալյանը, որը օրեր անց ազատ արձակվեց: Իրավապահները պարզել էին, որ վերջինս սպանության ժամանակ այլ վայրում է եղել, այլ կերպ ասած՝ ալիբի է ունեցել:

Նկատենք, որ Վարդան Սախկալյանը պատահական մարդ չէ, նրա հայրը հայտնի գործարար, Էջմիածին քաղաքի ստուդիայի տնօրեն Էդուարդ Սախկալյանն է: 2011 թվականին Վարդան Սախկալյանին ծեծի էին ենթարկել գեներալ Մանվել Գրիգորյանի մարդիկ: Ծեծողներից մեկին՝ Մաչան մականունով երիտասարդին, վեճից հետո տեսել էին գեներալի կրտսեր որդու ավտոմեքենայում:




Լրահոս