Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողը «գժականով» չփրկվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի սպանության գործով կալանավորված եւ ներկայումս «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկայում գտնվող Արթուր Միհրանյանը ճանաչվել է մեղսունակ: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց վերջինիս պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Հիշեցնենք, որ սպանության կասկածանքով կալանավորված Միհրանյանին տեղափոխել էին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա, քանի որ չէր բացառվում, որ նա ունի հոգեկան շեղումներ:

Սակայն փորձաքննության արդյունքներով կազմված եզրակացությամբ ամրագրվել է, որ մեղադրյալը հոգեկան խանգարում չունի: Նշենք, որ ապրիլի 1-ին իրավապահները Երեւանի Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակի մեջ հայտնաբերել էին հասարակական գործիչ, վերլուծաբան Կարեն Վարդանյանի թաղված դին: Հաջորդ օրը ՀՀ ոստիկանները սպանությունը կատարելու կասկածանքով բերման Էին ենթարկել Երեւանի բնակիչ, 23-ամյա Գեւորգ Զոհրաբյանին եւ 43-ամյա Արթուր Միհրանյանին:




Լրահոս