
«Այո՛, ես ասել եմ սուվերենություն` կապված այն լիազորությունների հետ, որ ցանկացած մաքսային միության անդամ փոխանցում է վերազգային մարմնին: Այդ տեսանկյունից սուվերենության որոշակի փոխանցում կա Ռուսաստանի կողմից, Բելառուսի, Ղազախստանի կողմից»:
Ինչ էլ լավ են կարողանում իրենց ասածներից հրաժարվել ու «տակից» դուրս գալ` խոսքին նորովի մեկնաբանություն գտնելով: Հատկապես դա լավ է ստացվում նախկին ընդդիմադիրների մոտ, որոնք հետագայում իշխանական ճամբարում գտան իրենց «տաք տեղերը»: Սակայն նորովի մեկնաբանություններն ամեն դեպքում անհեթեթություն են ստացվում` տիպիկ իշխանական ոճով: Օրինակ՝ ո՞վ կարող է հավատալ այն «հանճարեղ» մտքին, որ Մաքսային միության վերազգային մարմնին սուվերենության որոշակի փոխանցում կա Ռուսաստանի կողմից, երբ բոլորիս էլ պարզ է, որ այդ վերազգային մարմինն էլ հենց ինքը՝ Ռուսաստանն է: