ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԻԼԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեկ Երեւան է ժամանել աշխարհահռչակ «Deep Purple» ռոք խմբի մենակատար Յան Գիլանը կնոջ` Բրոնի, «Do Something» կազմակերպության գործադիր տնօրեն, «Rock Aid Armenia» նախագծի հեղինակ Ջոն Դիի եւ կանադացի Թիմ Իրվինգի ուղեկցությամբ: Գիլանի այցը հատուկ նպատակ ունի. այսօր՝ սեպտեմբերի 20-ին, նա կմասնակցի Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը, որը կառուցվել է «Rock Aid Armenia» նախագծի շրջանակներում:
1988թ. Սպիտակ եւ Գյումրի քաղաքներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո երաժշտական դպրոցի սաները ստիպված էին ուսանել երկաթե տնակներում: Երկրաշարժից մի քանի ամիս անց 24-ամյա բրիտանացի Ջոն Դին Լոնդոնում նախաձեռնեց «Rock Aid Armenia» նախագիծը: Վերջինիս շրջանակներում ռոք աստղերը ձայնագրեցին «Deep Purple»-ի «Smoke on the water» երգը եւ օգնեցին թողարկել հատուկ սկավառակ, որի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվեց Հայաստանին:
Երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Գիլանը պատմեց, որ իր ներգրավվածությունն այդ նախագծում շատ անձնավորված եւ խորհրդանշական բնույթ ունի, որովհետեւ 1990թ., երբ մարզահամերգային համալիրում ելույթ ունենալուց հետո այցելել է Սպիտակ, շատ ծանր է տարել այն ավերածությունները, որոնց ականատես է եղել. «Անգամ մի տարի անց մարդիկ մոլորված քայլում էին փողոցներով, եւ հենց դրանից ծնվեց «Rock Aid Armenia» գաղափարը»: Ռոք երաժիշտը նշեց, որ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել քաղաքին՝ նույնիսկ դեռ ոչինչ չիմանալով դպրոցի մասին: Այսօր արդեն Գիլանը խոստովանում է, որ իր համար շատ հուզիչ էր տեսնել, թե ինչպես է դպրոցը տեսքի գալիս: Ինքն անձամբ մեծ խանդավառությամբ է ընդունում դպրոցի գալիք բացումը:
 
ՆՐԱ ԳԻՆԸ
23-ամյա դերասանուհի Քրիստեն Ստյուարտը համաձայնել է 15-րոպեանոց հանդիպում ունենալ Մերձավոր Արեւելքից մի արքայազնի հետ: Դերասանուհին համաձայնել է այդ հանդիպմանը, քանի որ արաբ շեյխը կես միլիոն դոլար է վճարել: Ահա թե որքան արժեն Հոլիվուդի սիրունիկները:




Լրահոս