ՀԱՐՑ. Տեղի է ունեցել վթար: Մեքենային վնաս պատճառած մյուս մեքենան արտերկրի բեռնատար է եւ դեպքի վայրից դիմել է փախուստի: Ճանապարհային ոստիկանները, իմանալով բեռնատարի տվյալները, չեն հայտնաբերել այն: Այս դեպքում ի՞նչ կարող է անել վնասված մեքենայի վարորդը, ո՞ւր կարող է դիմել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Առաջին հերթին անհրաժեշտ է պարզել տվյալ բեռնատար ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվության վերաբերյալ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը: Այս հարցով անհրաժեշտ է դիմել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո: Այնուհետեւ պետք է ստանալ ՃՈ-ի կողմից տվյալ դեպքի առնչությամբ կազմված արձանագրությունը (եզրակացությունը) եւ ներկայացնել ապահովագրական ընկերություն կամ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո, եթե վնաս պատճառած տրանսպորտային միջոցը վնաս պատճառելու պահին չի ունեցել գործող ԱՊՊԱ պայմանագիր:
Ցավոք, վնաս պատճառած տրանսպորտային միջոցի չհայտնաբերման դեպքում ապահովագրողը կամ ավտոապահովագրողների բյուրոն հնարավորություն չեն ունենա հատուցել ձեր գույքին պատճառված վնասը:
ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ եթե չհայտնաբերվեն արտերկրի բեռնատարի տվյալները, ապա դիմողը ստիպված պետք է լինի իր մեքենային հասցված վնասի ծախսերն ինքնուրույն հոգալ, ինչն էլ խոսում է մեր երկրում ԱՊՊԱ համակարգի կայացած չլինելու մասին: Եվ տվյալ դեպքում հարց է առաջանում. էլ ինչո՞ւ են վարորդները գումար վատնում եւ ձեռք բերում պարտադիր բնույթ կրող այդ հաճախ ոչ պիտանի պայմանագիրը: