Սպիտակ տունը՝ ԼՂ կարգավիճակի, Սարսանգի ու անվտանգության գոտու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ սկսել բանակցություններ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների՝ Ադրբեջանին վերադարձի ու Ղարաբաղի կարգավիճակի որոշման վերաբերյալ:

Այս մասին է նշվում Սպիտակ տան՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ադրբեջանցիների կազմակերպված ստորագրահավաքին ի պատասխան տարածված հայտարարությունում:

«Մենք աջակցել և աջակցելու ենք հումանիտար հարցերի քննարկմանը: Դրանցից մեկն է Սարսանգի ջրամբարի ղեկավարման ու սպասարկման հարցը: Մենք ողջունում ենք ջրային ռեսուրսների հարցերով մասնագետների հանդիպումը՝ ջրային ռեսուրսների և ամբարների կարգավորման հարցերը քննարկելու նպատակով», – ասվում է հայտարարությունում:




Լրահոս