Գերմանիայի Բունդեսթագի թուրքական ծագում ունեցող 11 պատգամավորներին թիկնազոր է տրամադվրել՝ մի շարք վիրավորանքների ու սպառնալիքների՝ ֆիզիկական հաշեհարդար տեսնելու սպառնալիքի պատճառով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ծագում ունեցող գերմանացի խորհրդարանականները պետք է արյան անալիզ հանձնեն, քանի որ նրանց թուրք լինելը կասկած է առաջացնում:
Էրդողանի վերոնշյալ հայտարարությանն անդրադարձել էր նաև Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը. «Նման հայտարարությունը տաբուի խախտում է, ես ամենաբարձր մակարդակով քննադատում եմ դա»,-ասել էր նա: