ՀԺ.Ոչ ոք չի պատկերացնում ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա օրակարգըՍեպտեմբեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը երեկ “Հայկական ժամանակ” թերթի թղթակցին տված հարցազրույցում անկեղծորեն խոստովանել է, որ ոչ ոք չի պատկերացնում ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա օրակարգը։ Այս մասին գրում է թերթը՝ մեջբերելով դեսպանի խոսքերը. “”Ես շատ ազնիվ կլինեմ եւ կասեմ, որ այս պահին ոչ ոք չի պատկերացնում եւ հասկանում, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը, գիտենք, որ ինտենսիվ քննարկումներ են գնում Բրյուսելում, ինչպես նաեւ իմ կոլեգաները Լոնդոնում եւ եվրոպական այլ քաղաքներում քննարկումներ են ծավալում այս հարցի շուրջ, եւ ինչպես հասկանում եմ, հայկական կառավարման շրջանակում եւս քննարկումներ կան, թե ինչպես առաջ տանել մեր հարաբերությունները”,– ասել է դեսպանը”,- գրում է “Հայկական ժամանակը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս