“Երևանի պետական համալսարանի հաշվապահներ Կարինեի և Ռիմայի կողմից բուհի գումարները յուրացնելու փաստի բացահայտումից հետո համալսարանում նոր զարգացումներ են սկսվել։ “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը չի բավարարվել միայն հաշվապահներին աշխատանքից հեռացնելով։ Նա աշխատանքից ազատել է նաև բուհի երկու գանձապահներ Ռուզաննային և Քնարին։ Բայց որպեսզի ակնհայտ չլինի, թե ինչի համար է հեռացրել գանձապահներին, ռեկտորը հրապարակավ այդ քայլը պատճառաբանել է կրճատումների անհրաժեշտությամբ՝ հավելելով, թե բուհին այլևս գանձապահ պետք չէ։ “Ժողովուրդ”–ին լուրեր հասան, որ ԵՊՀ-ի գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանի գլխին ևս սև ամպեր են կուտակվել, ու չի բացառվում, որ հաշվապահների կողմից կատարված յուրացումների գործի շրջանակներում պաշտոնանկ արվի նաև նա։ Այս քայլերով Արամ Սիմոնյանը փորձում է ապահովագրել իրեն, որպեսզի քննչական մարմինների սլաքը որևէ կերպ չուղղվի իր դեմ։
Մանրամասներն այսօրվա համարում