ՀԺ.Պուտինը խուսափում է Հայաստան գալուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը “Հայկական Ժամանակ” օրաթերթին հայտնել է, թե իրեն չի թվում, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինը կմասնակցի Իսակովի պողոտայի ճանապարհային հանգույցի հարևանությամբ կառուցվող ռուսական եկեղեցու բացմանը։
Սույն եկեղեցին կառուցվում է Արա Աբրահամյանի հովանավորությամբ, որի բացումը, ըստ վերջինիս, տեղի Է ունենալու եկող տարվա հոկտեմբերին՝ Հայերի Համաշխարհային միության համաժողովի օրերին։ Անցյալ շաբաթ էլ ՌԴ նախագահը չմասնակցեց Մոսկվայում հայկական եկեղեցու բացմանը։ Ընդհանրապես Պուտինը արդեն երկար ժամանակ է խուսափում է Հայաստան այցելել, թեպետ անցյալ ամիս հաջողությամբ մեկնեց Բաքու։ Նախօրեին Էլ սոչիում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ նա խուսափել է հանդիպել Սերժ Սարգպանի հետ:
Մանրամասներն այսօրվա համարում




Լրահոս