ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 11-ին, ժամը 16.44-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում ուժեղ քամուց պոկվել է Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տանիքը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջփրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ պոկվել է Ա. Կ.ին պատկանող Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի առանձին շինությունների տանիքի ծածկի ջերմամեկուսիչ շերտը (տոլ և փրփրապլաստ, մոտ 21000 քմ), էլ.ենթակայանի և պահեստի տանիքները (մոտ 250 քմ), արմատախիլ է եղել 15 ծառ, ջարդվել՝ 50 պատուհան, քանդվել՝ անասնագոմի պատը (մոտ 6 քմ), վնասվել՝ գազատար խողովակը, վերջինիս հետևանքով տեղի է ունեցել արտահոսք. առկա է հրդեհի բռնկման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջփրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ գազի արտահոսքի դադարումը: Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը և հրշեջփրկարարների օգնությամբ ուղղել գազատար խողովակը:
Հունիսի 11-ին, ժամը 17.16-ին ահազանգ է ստացվել, որ քամուց պոկվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Թևոսյան փողոցի թիվ 140 հասցեում գտնվող անասնագոմի տանիքը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ պոկվել է Ս. Ն.ի անասնագոմի (մոտ 360 քմ) և 9 պատուհան, Ռ. Բ.ի անասնագոմի (մոտ 50 քմ) և Ա. Դ.ի անասնագոմի (մոտ 400 քմ) տանիքները, քանդվել է մոտ 20 քմ պարիսպ և պոկվել 2 էլ.սյուն: Հունիսի 11ին, ժամը 16.47ին ահազանգ է ստացվել, որ քամին պոկել է Կոտայքի մարզի Հատիս գյուղի 6րդ փողոցի 2 րդ նրբանցքի թիվ 9 տան տանիքը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ պոկվել է Վ. Գ.ին պատկանող օժանդակ շինության տանիքը (մոտ 32 քմ), Վ. Ա.ի անասնագոմի տանիքը (մոտ 20 քմ) և 1 պատուհան, Մ. Վ.ի տան տանիքը (մոտ 220 քմ) և փլվել օժանդակ շինության արտաքին պատը (մոտ 37 քմ):
Հունիսի 11-ին, ժամը 16.51-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի 1-ին փողոցի թիվ 69 տան տանիքի որոշ հատված քամուց պոկվել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ պոկվել է Է. Հ.ի տան տանիքը (մոտ 150 քմ):