ՀԺ.ՄՄ անդամակցելու նպատակով ստեղծված հանձնաժողովի ղեկավարը վարչապետն Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ստեղծվել է կոորդինացիոն հանձնաժողով, որի ղեկավարը վարչապետ Տիգրան Սարգսյանն Է։ Այս մասին երեկ “Հժ” թղթակցին հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը։
 
“Այդ հանձնաժողովի ներքո մեր աշխատանքները քննարկվում են, բացահայտվում են այն բանակցային կետերը, որ մենք պետք Է համաձայնեցնենք ՄՄ անդամ երեք երկրների հետ”,– ասել Է փոխնախարարը։ Հարցին՝ փաստորեն, վարչապետն Է լինելու բանակցային խմբի ղեկավարը, Կարինե Մինասյանը պատասխանել Է. “Կոորդինացնող հանձնաժողովի ղեկավարը վարչապետն Է, իսկ մենք ընդամենը այդ խմբերի ղեկավարներն ենքե։ Փաստորեն, մեր “արևմտամետ” վարչապետը, որ մինչ այս պարբերաբար աչքի Է ընկել Մաքսային միության դեմ արած հայտարարություններով, հիմա անձամբ Է համակարգելու բանակցային գործընթացը ՄՄ-ի հետ”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս