Օռլանդոյում գիշերային ակումբի գրավման հետևանքով առնվազն 40 մարդ է վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Օռլանդո քաղաքում գիշերային ակումբում հրաձգության եւ պատանդառության հետեւանքով առնվազն 40 մարդ է վիրավորվել:

ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ`  Օռլանդոյի քաղաքապետ Բադդի Դայերը տեղեկացրել է, որ 42 մարդ է հոսպիտալացվել:

Քաղաքի ոստիկանության ղեկավար Ջոն Մինան հաստատել է, որ զոհերի թիվը նույնպես մեծ է: Ոստիկանությունը կրակ է բացել մարդկանց պատանդառած տղամարդու ուղղությամբ: Ոստիկանության ղեկավար նշել է, որ կասկածյալը ոչնչացված է:




Լրահոս