Առավոտ. Հայաստան ներմուծվող ապրանքներն անվտանգ չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող “Ալեքսանդրապոլ” հյուրանոցի սրահում  Եվրամիության ֆինանսավորմամբ տեղի ունեցած “Ստանդարտների ներդաշնակեցում եւ ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչության ինստիտուցիոնալ ուժեղացումե թեմայով սեմինարի ժամանակ “Թվինինգ” ծրագրի մշտական խորհրդատու, Եվրամիության ներկայացուցիչ   Վիլիամ Ֆրենկ Հարիսը տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրել են ՀՀ շուկան, որտեղ բավականաչափ խնդիրներ են հայտնաբերել: Այս մասին գրում է “Առավոտ” թերթը եւ հավելում. “Պարոն Հարիսի գնահատմամբ՝ հիմնական խնդիրը անվտանգությունն է։  
Եվրամիության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենց ծրագրով ոչ պարենային ապրանքներն են ուսումնասիրվել. Որոշակի գնումներ են կատարել, ուղարկել են փորձաքննության, օրինակ՝ էլեկտրական սարքավորումները, որոնք պարզվել է՝ անվտանգ չեն, նույնիսկ՝ թեյնիկները։ Անվտանգ չեն եղել անգամ վերարկուները։ Նշենք, որ խոսքը ներկրված ապրանքների մասին է”,- գրում է “Առավոտը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս