Շանհայի օդանավակայանում պայթել է գարեջրի շշից պատրաստված ինքնաշեն ռումբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շանհայի «Պուդուն» օդանավակայանում պայթած ինքնաշեն սարքը պատրաստված էր գարեջրի շշից։ Այդպիսի հայտարարություն է տարածել Շանհայի վարչակազմը «Վեյբո»­ի (Twitter­ի նմանակն է) իր միկրոբլոգում։ «Մի տղամարդ թիկնապայուսակից հանել է գարեջրի շշից պատրաստված պայթուցիկ սարքը և այն նետել գրանցման կանգնակի մոտակայքում։

Պայթյունից հետո տղամարդը թիկնապայուսակից հանել է դանակը և հարվածել իր վզի հետին մասը»,­ ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, վկայակոչելով ՏԱՍՍ­-ը, ասվում է հաղորդագրության մեջ։ Ներկայումս նա ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Պայթյունի արդյունքում տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ Ֆիլիպինների քաղաքացի։ Ավելի վաղ հաղորդվել էր ճայթռուկների պայթյունի տարբերակը, որոնք գտնվել են գրանցում անցնող ուղևորներից մեկի մոտ։ Ներկայում «Պուդուն» օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմում։ Ոստիկանությունը վարում է միջադեպի հետաքննությունը։

Լուսանկարը՝ EPA/STRINGER/ТАСС




Լրահոս