«Գաղափարի ու գործի մարդը». տեսաֆիլմ՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընտանիքի անդամների հետ միասին ներկա է գտնվել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ, ազգային, քաղաքական ու պետական նվիրյալ գործիչ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձին նվիրված տեսաֆիլմի ցուցադրությանը: ՀՀԿ Կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ պատրաստված տեսաֆիլմը յուրովի անդրադարձ էր Անդրանիկ Մարգարյան հայրենապաշտ հայի կյանքին ու գործունեությանը, որն այսօր էլ կենդանի պատմություն է ու պատգամ՝ ուղղված սերունդներին:

«Գաղափարի ու գործի մարդը». տեսաֆիլմի շրջանակում երջանկահիշատակ վարչապետի մերձավորներն ու ընկերները պատմել են Մեծ հայի մասին իրենց հիշողությունները, ընդգծելով նրա պատասխանատու պաշտոնյա, ազգային նվիրյալ գործիչ և կուսակցական սիրելի առաջնորդ ու պարզապես հրաշալի մարդ լինելը՝ հավելելով, որ նրա կենսագրության յուրաքանչյուր դրվագ առանձնահատուկ պատմություն և դաս է, առաքինության և նվիրվածության դասական օրինակ: Նաև առանձնակի նշել են, որ մինչ օրս ոչ միայն նրա ընկերների, գործընկերների ու նրա հետ աշխատած երիտասարդների, այլև շատ շատերի հոգիներում չի լռում մարգարյանական ազնիվ հայ տեսակի հանդեպ ունեցած մեծ կարոտը: Կարոտ այն մարդու հանդեպ, ով ապրեց որպես հայրենապաշտ հայ ու սերունդներին էլ պատգամեց ամուր և հաստատուն մնալ հայրենի հողում՝ ապրելով ու արարելով հանուն անկախ և Միացյալ Հայաստանի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս