Զանգվածային սպանություն ԱՄՆ-ում. 50 զոհ, ավելի քան 50 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի Puls գեյ ակումբում զանգվածային սպանություն է տեղի ունեցել: Այս պահին արդեն հայտնի է, որ 50 մարդ է սպանվել, ևս 53-ը հոսպիտալացվել են: Այս մասին, ինչպես հայտնում է RT-ն, հայտարարել է Օռլանդոյի քաղաքապետ Բադի Դայերը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին 20 զոհի մասին:
Հայտնի է դարձել նաև հարձակում գործած անձի ինքնությունը. նա 29-ամյա տեղաբնակ Օմար Մատինն է:

Սա բռնության առաջին դեպքը չէ Օռլանդո քաղաքում: Մեկ օր առաջ այստեղ համերգի ժամանակ սպանվեց «Ձայն»-ը նախագծի մասնակից, հայտնի երգչուհի Քրիստինա Գրիմին:




Լրահոս