Իրանի իշխանությունները մտադիր են ԱՄՆ-ի դեմ հայց ներկայացնել ՄԱԿ-ի Միջազգային դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես փոխանցում է РИА Новости-ին, Իրանի իշխանությունները պատրաստվում են հայց ներկայացնել Ժնևում ՄԱԿ-ի Միջազգային դատարան` ընդդեմ Վաշինգտոնի: Նրանք այդպիսի քայլի են դիմում, քանի որ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը մերժել է իրանական Կենտրոնական բանկին վերադարձնել 2 մլրդ դոլարը իրանական սառեցված ակտիվներից, այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի դիմակայենք իրանական սեփականության յուրացմանը, և առաջիկա օրերին Իրանի կառավարությունը ԱՄՆ-ի դեմ հայտ կներկայացնի ՄԱԿ-ի Միջազգային դատարան», – «Ֆարս» գործակալությունը մեջբերում է ԱԳ նախարարի խոսքը:




Լրահոս