Մահացու միջադեպ սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մոտ Ադրբեջանի հետ սահմանին սեպտեմբերի 24-ին ականի պայթյունից զոհվել է նույն գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդ, այս մասին Tert .am–ին տեղեկացրեց Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը։
“Սահմանի վրա է եղել, գնացել էր՝ խոզերին սահմանի վրայից հետ բերելու”,- նշեց գյուղապետը՝ ավելացնելով, որ Էդիկ անունով երիտասարդ խոզերին ետ բերելիս պայթել է ականի վրա։ Այնուհետև ադրբեջանական կողմը որոշ ժամանակ կրակ է բացել՝ թույլ չտալով, որպեսզի երիտասարդին օգնություն ցուցաբերվի, ինչի հետևանքով նա մահացել է արյունաքամ է եղել։
Սասուն Սաֆարյանը նաև տեղեկացրեց, որ զոհված այգեձորցին մեկ տարի առաջ էր ամուսնացել։ “Կինն էլ՝ հղի, ուսանող”,- ասաց նա: 
Այգեձորի գյուղապետի խոսքով՝ ականի վրա պայթյունի վերջին դեպքը եղել էր 4 տարի առաջ։ “Միների” վրա անասունների պայթյունների դեպքերը , իրենց “աչքին չի էլ երևում”:
Ի պատասխան հարցի, թե Հումանտիր ականազերծման կենտրոնը տեղանքը չի՞ ուսումնասիրել՝ ականազերծման նպատակներով, Սասուն Սաֆարյանն ասաց.”Դա ընենց տարածք չի, որ ականազերծում արվի, հակառակը, պետք է ականապատվի”:
 




Լրահոս