«Իսլամական պետությունն» արձագանքել է ԱՄՆ-ի զանգվածային սպանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման Թվիթերի էջում հայտնվել է Օռլանդոյում զանգվածային սպանություն իրագործած անձի՝ ամերիկաբնակ, ծագումով աֆղանցի Օմար Մատինի լուսանկարը, փոխանցում է Reuters-ը:
Լուսանկարը մակագրված է. «Այն մարդը, ով հարձակում է իրագործել Ֆլորիդայի գիշերային ակումբի վրա, որի արդյունքում 50 մարդ է սպանվել»:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությանը դեռևս չի հաջողվել պարզել՝ արդյոք հենց Օմար Մատինն է պատկերված լուսանկարում: Ընդ որում, «Իսլամական պետության» հետ կապ ունեցող սոցցանցի հաշիվները նույն լուսանկարն են տարածել:

Ավելի վաղ հանրապետական կոնգրեսական Փիթեր Քինգը CNN-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Մատինը զենքի տիրապետման հատուկ ուսուցում է անցել: Նեկա պահին իրավապահ մարմինները հետաքննում են ծայրահեղական խմբավորման հետ վերջինիս կապը:




Լրահոս