“Այս վարչապետը երբեք հրաժարական չի տա, որովհետեւ եթե նա հրաժարական տվեց, նա հայտնվելու է ոչնչության տարածության մեջ, այսինքն` անէական, նա հետաքրքիր չի լինի ոչ մեկին”,- “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո ակնկալում է Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Նկատենք, որ վարչապետի հրաժարականի հարցը արդիական դարձավ նրա այն հայտարարությունից հետո, թե Հայաստանը չպետք է անդամակցի Մաքսային միությանը, քանի որ ընդհանուր սահման չունի ՄՄ-ի հետ: “Վարչապետը շտապել է Մոսկվա, հաղորդում եղավ, որ նա գնացել է` ապացուցի, որ ասի` Մաքսային միության մասին ինքը երազել է մանկուց, բնականաբար: Վարչապետը մեծ ամբիցիաներ ունի, նույնիսկ հետագայի համար, նա երբեք հրաժարական չի տա, երբեք: Բայց պիտի հրաժարական տար օֆշորից հետո, սրանից հետո, էն որ սաղ օրը իրա ազգականներին նշանակում է ԾԻԳ-ի պետ, մի այլանդակություն, Օրբելյան Արամ, Դիալոգ կենտորն, էս սաղ վարչապետի հիմնարկներն է”,-ասաց Հ. Բագրատյանը:
Վարչապետը կդառնա ոչնչություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ