Երևանում եղբայրներն իրենց ընկերների հետ «լոմով» ոստիկանի են ծեծել. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ Երևանում այսօր ժամը 03։10-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «գլխի բացված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Պարզվել է, որ վիրավորը Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 33-ամյա Հրաչյա Մելքոնյանն է։

Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ 4 հոգի հարձակվել են իր վրա, երկաթով հարվածել գլխին մի քանի անգամ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Հ ․Մելքոնյանը աշխատում է ոստիկանության Մաշտոցի բաժնում՝ որպես համայնքային ոստիկան, կոչումով ավագ լեյտենանտ է։

Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Քանաքեռ 5-րդ փողոցի 18 Ա տան բնակիչներ՝ 19 -ամյա Վահրամ և 18-ամյա Կարեն Հակոբյանները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։




Լրահոս